Նորություններ
-
29.01.2024
«Կոռուպցիայի վերաբերյալ իրազեկվածությունը և վերջինիս կանխարգելումը հանրակրթության միջոցով» խորագրով աշխատաժողով
Արդյունավետ հակակոռուպցիոն պայքարի գործում առանցքային նշանակություն ունի հակակոռուպցիոն կրթության և իրազեկման թիրախային քաղաքականության մշակումը և իրականացումը, որը պետք է ուղղված լինի հակակոռուպցիոն բարեփոխումներում հանրային ավելի մեծ ներգրավվածություն և աջակցություն ապահովելուն, հանրության մոտ կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության մշակույթ ձևավորելու կայուն հիմքեր արմատավորելուն: Վերոնշյալ մարտահրավերներով պայմանավորված՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը,...
-
25.01.2024
«Կոռուպցիայի վերաբերյալ իրազեկվածությունը և վերջինիս կանխարգելումը հանրակրթության միջոցով» խորագրով աշխատաժողով Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 միջնակարգ դպրոցում
Հունվարի 24-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) աշխատակիցները ԵՄ Թվինինգ «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) բաղադրիչ 1-ի 1.2 ենթաբաղադրիչի փորձագետների հետ այս անգամ այցելել էին Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 միջնակարգ դպրոց, որտեղ Ծրագրի շրջանակներում նախորդ առաքելությունների ընթացքում մշակված հակակոռուպցիոն հանրակրթական նյութերը և մեթոդները փորձարկվեցին...
-
25.01.2024
Հանձնաժողովի ներկայացուցիչները մասնակցել են «Արևելյան գործընկերության տարածաշրջանում կոռուպցիոն ռիսկերի գնահատման և կառավարման գործիքները» թեմայով աշխատաժողովին
2024 թվականի հունվարի 22-23-ը Եվրոպայի խորհրդի Տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի և համագործակցության բաժինը Ստրասբուրգում կազմակերպել էր տարածաշրջանային աշխատաժողով՝ «Արևելյան գործընկերության տարածաշրջանում կոռուպցիոն ռիսկերի գնահատման և կառավարման գործիքները» թեմայով, որին մասնակցում էին Հանձնաժողովի մեթոդական աջակցության վարչության պետ Տաթև Ասրյանը և Հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ Տիգրանուհի Խալաֆյանը: Աշխատաժողովը նպատակ...
-
24.01.2024
Հայտարարություն
2024 թվականի հունվարի 26-ին, ժամը 14:00 տեղի կունենա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի օրակարգը հասանելի է հղումով : Նիստին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2024 թվականի հունվարի 25-ի աշխատանքային օրվա ավարտը գրանցվել հետևյալ հղումով :
-
24.01.2024
«Կոռուպցիայի վերաբերյալ իրազեկվածությունը և վերջինիս կանխարգելումը հանրակրթության միջոցով» խորագրով աշխատաժողով
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով), հակակոռուպցիոն կրթական ծրագրերի ներդրման և հակակոռուպցիոն իրազեկվածության բարձրացման նպատակով ԵՄ Թվինինգ «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) բաղադրիչ 1-ի 1.2 ենթաբաղադրիչի շրջանակներում շարունակում է հանրակրթական դպրոցներում իրականացնել հակակոռուպցիոն կրթության դասավանդման համար մշակված նոր մեթոդների և նյութերի գործնական փորձարկումը,...
-
05.01.2024
Նվերների հաշվառման ձևաթուղթ
202 4 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ( այսուհետ՝ Հանձնաժողով ) ՝ «Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից պաշտոնեական պարտականությունների իրականացման կապակցությամբ ստացված նվերների հաշվառման, հանձնման և գնահատման, նվերների հաշվառման ռեեստրի վարման կարգերը, ինչպես նաև ռեեստրի լրացման և հրապարակման ենթակա տվյալների ցանկը սահմանելու մասին» N 01-Ն որոշումը (այսուհետ՝ Որոշում):...
-
29.12.2023
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից 27.11-29.12-ն ընկած ժամանակահատվածում իրականացված միջոցառումների ԱՄՓՈՓԱԳԻՐ
-
26.12.2023
«Դարձի՛ր փոփոխության առաջնորդ». Իրազեկման հանդիպումներ Տավուշի մարզում
Կոռուպցիայի նկատմամբ հասարակության անհանդուրժողականությունն ամրապնդելու, իրավունքի գերակայության, կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ իրազեկվածության բարձրացման հրամայականներով պայմանավորված՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) շարունակում է իրազեկման հանդիպումները՝ ձևավորելու կամք և վճռականություն «Կոռուպցիայի նկատմամբ զրո հանդուրժողականություն» ունեցող հասարակություն ձևավորելու համար: Վերոգրյալ հրամայականներով պայմանավորված՝ դեկտեմբերի...
-
20.12.2023
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2023 թվականի դեկտեմբերի 22-ին, ժամը 10:00 տեղի կունենա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի օրակարգը հասանելի է հղումով: Նիստին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 21-ը գրանցվել հետևյալ հղումով:
-
19.12.2023
Ի գիտություն պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, հիմնադրամների, առևտրային կազմակերպության գործադիր մարմինների ղեկավարների
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) տեղեկացնում է, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1.1-ին մասի՝ 2024 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող փոփոխության համաձայն՝ հայտարարատու պաշտոնատար անձինք են համարվելու նաև պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, պետության կողմից հիմնադրված հիմնադրամների, 50 և ավելի տոկոս Հայաստանի Հանրապետության և համայնքի մասնակցությամբ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարները...
-
18.12.2023
Հայտարարություն կուսակցությունների տարեկան հաշվետվությունների աուդիտի կազմակերպման նպատակով աուդիտորական կազմակերպությունների ընտրության բաց մրցույթի
Հայտարարությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ http://cpcarmenia.am/files/legislation/1206.pdf :
-
18.12.2023
Մաքսային ծառայության համակարգում իրականացվել են բարեվարքության համակարգի վերաբերյալ դասընթացներ
ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ում 2022 թվականից մեկնարկած մաքսային ծառայողների համար նախատեսված Մաքսային ծառայողի պատրաստման և վերապատրաստման ուսումնական ծրագրերի շրջանակներում «Բարեվարքության համակարգ, էթիկա և վարքագծի կանոններ» թեմայով դասընթացը վարել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Մարիամ Գալստյանը: Դասընթացներին մասնակցել են ինչպես գործող մաքսային ծառայողներ, այնպես էլ մաքսային ծառայության համակարգ մուտք գործելու համար հայտ...