ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հրապարակվում է 2018 թվականի հուլիսի 24-ի դրությամբ պաշտոնեական պարտականությունները ստանձնելու հայտարարագրերը չներկայացրած պաշտոնատար անձանց ցանկը

25.07.2018

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հայտարարագրերի ներկայացման պահանջների պահպանման ստուգման գործընթացի շրջանակում ամփոփել է 2018 թվականի հուլիսի 24-ի դրությամբ պաշտոնեական պարտականությունները ստանձնելու հայտարարագիր չներկայացրած պաշտոնատար անձանց տվյալները: Օրենքով նախատեսված 30 օրյա ժամկետի ավարտից հետո պաշտոնեական պարտականությունները ստանձնելու հայտարարագիր չեն ներկայացրել 19 պաշտոնատար անձինք, որոնց ցանկը հրապարակվում է:
Այդ առնչությամբ, Հանձնաժողովի կողմից հարուցվել են վարչական իրավախախտման վերաբերյալ գործերի վարույթներ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 1-ին մասով (հայտարարատու պաշտոնատար անձի կողմից «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հայտարարագիրը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելը նախատեսված առերևույթ իրավախախտման հատկանիշներով:
Միաժամանակ, սույն թվականի հուլիսի 24-ի դրությամբ 2017 թվականի (տարեկան) հայտարարագրերը դեռևս Հանձնաժողովին չեն ներկայացրել 8 պաշտոնատար անձինք: Ընթացող վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթի արդյունքներով հայտարարագրեր չներկայացնելու դեպքում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի հիման վրա վարույթի նյութերը կուղարկի Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն՝ հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելու առերևույթ հատկանիշներով: